Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավ. ովքեր են հիմնական շահառունները

Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավը։ Դրա առաջնագծում են կամ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կամ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ։ Այս մասին գրել է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը:

Քարոզչության հիմնական մեսիջները

  1. Իրանը Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի։
  2. Իրանը ցանկանում է գրավել Հայաստանի հարավային շրջանները և պատրաստ է համաձայնության գալ Բաքվի և Անկարայի հետ։
  3. Իրանը Հայաստանից պահանջում է ռազմաբազա ստեղծել իր տարածքում։ Իսկ որպեսզի դա ցանկանա նաև Հայաստանը, պետք է հայտնվի մի իրավիճակում, երբ ի վիճակի չէ պաշտպանվել։
  4. Իրանը ոչ մի բանի ընդունակ չէ, ուստի նրա հետ համագործակցությունը խորացնելն իմաստ չունի։
  5. Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա, Հայաստանը կմնա շրջափակման մեջ։
  6. Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Բոլոր նման թեզերը կամ կեղծ են, կամ մանիպուլյատիվ։

Կարևոր է ուշադրություն դարձնել․․․

  1. Նման թեզեր են տարածում հարթակները և անհատները, որոնք ավանդաբար զբաղվում են հակառուսական քարոզչությամբ։
  2. Նման տեղեկատվության հիմնական նպատակը Հայաստանում հակաիրանական տրամադրություններ առաջացնելն է, ինչը կարդարացնի ղեկավարության որոշումը՝ հեռանալ Թեհրանից, իսկ հետագայում հանդես գալ նրա դեմ։
  3. Նման որոշումները նպատակ ունեն արդարացնել Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից հրաժարվելը։

Նման արտաքին քաղաքական գծի հետևանքները շատ պարզ են. Եթե Հայաստանը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, միտումնավոր վատացնում է հարաբերությունները Իրանի հետ, ապա տարածաշրջանային միակ ուժը, որը կլցնի վակուումը, Թուրքիան է։

Այսպիսով, այս քարոզչության հիմնական շահառուն Թուրքիան և Ադրբեջանն են։ Սա այն հարցի պատասխանն է, թե ում շահերն են սպասարկում այդ սուբյեկտները։