Նոյեմբերյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Խաչիկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք․ Նոյեմբերյան):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
‼️ Մասնավորապես՝
📌 սննդի կառույցի պատերը պատված չեն եղել լվացվող, չներծծող նյութերից, առկա են եղել խորը ճաքեր,
📌 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պարբերաբար չեն մաքրվել և ախտահանվել,
📌 չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
❌ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։