Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում, Դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Այս մասին Բայրամովը տեղեկացրել է իր Х-ի միկրոբլոգում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր գրառման մեջ հերթական անգամ չի մոռացել հարձակվել Հայաստանի վրա՝ հանրապետությանը մեղադրելով «սադրիչ» հայտարարությունների մեջ։

«Ընդգծել եմ, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա սադրիչ արտահայտություններից և հայտարարություններից, որպեսզի էլ ավելի չվնասի խաղաղության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները»,- գրել է Բայրամովը։