Իրանում վստահության ճգնաժամ է. խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է եղել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը իր Տելեգրամ ալիքում գրում է, որ Իրանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է եղել, պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է գրանցվել․
«Փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրություններին 61 միլիոն ընտրողներից մասնակցել է 25 միլիոնը միայն:
Ռեկորդային ցածր մասնակցություն է գրանցվել Թեհրանում ՝ 24 տոկոս։
Իրանական հասարակությունում առկա է իշխանությունների և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամ, որը խորանում է»,- հայտնել է Վարդանյանը։