Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է այսօր՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի գումարված նիստին և բարձրացված խնդիրներին․
«Արձագանքեցի օրերս Անդրանիկ Քոչարյանի արված հայտարարությանը, թե մենք՝ ընդդիմադիրներս, չենք խոսում առաջնագծի վիճակի մասին, քանի որ տեսնում ենք կատարված աշխատանքը։
Պատասխանս էր՝ չենք խոսում, որ չվտանգենք մեր անվտանգությունը, գաղտնիքներ չբացահայտենք։ Ստիպված էի հրապարակել Սուրեն Պապիկյանին ուղղված ծավալուն գրությունից մի հատված, որը վերաբերում էր հենց իշխանական պատգամավորներին։
Այդպես էլ հերթական անգամ Պաշտպանության նախարարության ներկայացուցչից չստացա հստակ պատասխան, թե ինչպե՞ս է արդեն երկու տարի ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել մեր Զինված ուժերի ակունք համարվող Արցախյան ազատամարտի մասին բաժինը ու ե՞րբ կվերականգնվի։
Վերջապես՝ այդպես էլ փոխնախարարը չկարողացավ պատասխանել, թե ինչո՞ւ է տապալվել Բանակը 2024-ին նոր հանդերձանք ապահովելու ծրագիրը: Անհայտ մնաց, թե այս ծրագիրը երբ կիրագործվի»,- գրել է պատգամավորը։