Բոլորի համար ակնհայտ է՝ մեծ սպասումի ժամանակներ են

Զգո՞ւմ եք, հիմնականում մեծ սպասումի մեջ ենք։

Մեկը խոստովանում է սա, մյուսը՝ լռում, երրորդը՝ սարսափում, չորրորդը՝ սրտի կաթիլների շշերն է դատարկում, հինգերորդը՝ ճամպրուկներն է հավաքում, էն մեկն էլ՝ թքած ապրում է եւ նյարդայնանում, երբ իրեն փորձում ես ցնցել ու սթափեցնել։

Անգամ, այսպես տարբեր տրամադրություններով, բոլորի համար ակնհայտ է՝ մեծ սպասումի ժամանակներ են։

Կամ՝ կպայթի, կամ՝ կպայթեցնեն, կամ՝ կպայթեցնենք։

Միջին վիճակ այլեւս չի լինելու, անցան համր լճացման ժամանակները։ Անցա՞ն․․․

21․02․2024․

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից