Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին նա ասել է Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը գնահատել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները՝ նշելով, որ դրանք գտնվում են հատկապես դինամիկ փուլում.

«Շնորհակալ եմ մեր հարաբերությունների զարգացման և խորացման նկատմամբ ձեր ցուցավերած մոտեցման համար։ Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,-ասել է Փաշինյանը՝ Մակրոնին։