Ադրբեջանին և Հայաստանին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից. ԵԽ գլխավոր քարտուղար

Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով. այս մասին X-ում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Կոչ եմ անում երկու կողմին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բուրիչը։

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):