Ադրբեջանի իշխանությունները սկսում են բնակեցնել բռնազավթված Ստեփանակերտը

Ադրբեջանի իշխանությունները սկսում են բնակեցնել բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Մեծ ծրագրերի» մասին հայտարարվել է Ադրբեջանի Հանրապետության փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական ​​կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են օկուպացված Ստեփանակերտի բնակեցումը սկսել արվարձաններից։