Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից (լուսանկարներ)

Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից։

Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։

Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։

Ավելի ուշ բերման ենթարկվածները ազատ արձակվեցին։