Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարողներին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։

«Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի մայիսի 3-ին ժամը 14։30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։

Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: