Լևոն Քոչարյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին այսօր կրկին կանչել են Քննչական կոմիտե, ինչն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը տարօրինակ է համարում։

«Փետրվարի 5-ին գործով  նախաքննության ավարտ էր հայտարարվել։ Գործը պետք է ուղարկվեր դատարան։ Սակայն փետրվարի 6-ին՝ 24 ժամ չանցած, պարզվեց, գործի քննությունը վերսկսում են»,-ասում է Քոչարյանը։