Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է. Ալեքսանդր Պանկին

Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարող է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին։

Ըստ ռուս դիվանագետի՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և Համագործակցության շահագրգիռ մասնակից է։

«Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերին 13-ի Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ Հավանություն է տվել Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները,-ասել է Ալեքսանդր Պանկինը:

«Այս առումով մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով: Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների աննախադեպ ճնշումը միայն ամրապնդում է փոխըմբռնումը Համագործակցության երկրներում բազմակողմ կապերի ամրապնդման կարևորության մասին, ներառյալ՝ տնտեսական ինտեգրման խորացման»,- նշել է Ալեքսանդր Պանկինը։