Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից

Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Նշվում է, որ երկաթուղային կայարանում ռուս խաղաղապահների ավտոմեքենաները բեռնվում են վագոնների մեջ՝ Ռուսաստան փոխադրելու նպատակով։