ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Հանրապետությունը» աջակցություն կստանան պետության կողմից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2024-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու նպատակով:

Գումարը կհատկացվի սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Մասնավորապես, դրամական աջակցություն կստանան հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» – 268 300 հազար դրամ

«Հայաստան» դաշինք – 163 221 հազար դրամ

ԲՀԿ – 50 444 հազար դրամ

«Հանրապետություն» – 38 758 հազար դրամ