Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ․ Բագրատ Սրբազան

«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10 կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ասեմ ձեզ՝ ավելի լայն տեղ էր հատկացված, մեծ, բայց մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի, ժողովրդավար Հայաստանում, աշխարհի ամենաժողովրդավար երկրում։ Գիտեմ, որ օրեր առաջ տրամադրված էր, նախանշված, բայց այսօր հանկարծ փոխվել է, եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ», բայց սրբազանը շտկեց․ «ամոթ չկա, ասեք՝ օրհնվեք դուք»։