Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստանը, Արցախ աշխարհը․ Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննես

«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, այժմ Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը նույնպես միացել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին։

«Ես 2023 թվականի սեպտեմբերի 17-ին ասել եմ՝ իմ հայ ժողովուրդ, ոտքի, ցեղասպանություն է սպասվում, ոտքի։ Բայց ոտքի չելան։

Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է։ Այդ լեզուն պետք է կտրես։ Այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է։

Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստանը, Արցախ աշխարհը»։