Նոր Արեշի 34 փողոցում պայթյունից տուժածների վիճակը բավարար է

Նոր Արեշի 34-րդ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունից երկու տուժածների վիճակը բավարար է։ Նրանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են՝ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Փլատակներից դուրս բերված 30-ամյա Հրանտ Սարգսյանի առողջական վիճակը նախօրեին գնահատվել էր ծանր, իսկ 85-ամյա Ռոզա Նազարյանինը՝ բավարար։

Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 3 տուն, մասամբ քանդվել է 3 տուն։ Եվս 28 տուն վնասվել է։ Փլատակներից դուրս էին բերվել Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան ամուսինների դիերը։ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել, նշելով, որ Նոր Արեշում պայթյnւնը տեղի է ունեցել գազի արտահոսքի և կրակայրիչը վառելու հետևանքով։