Ռյա Թազայից Գեղարոտ ճանապարհին 250-ից ավելի ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարժվել

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը մերկասառույցից չմաքրելու, աղ ու ավազով չմշակելու պատճառով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ռյա Թազայից մինչև Գեղարոտ՝ 250-ից ավելի ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կարողանում առաջ ընթանալ:

Պատճառը մերկասառույցն է, որոշ հատվածներում էլ` բուքը:

40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերվել ձնակույտերի միջից ու տեղափոխել անվտանգ վայր: Մի քանի ավտոմեքենաներ էլ մնացել են ձնակույտերի մեջ: