Թուրքական հետախուզական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում ցուցադրել է իր անարդյունավետությունը

Թուրքական հետախուզական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում ցուցադրել է իր անարդյունավետությունը։ Այս մասին «Lenta.ru»ին հայտնել է ռազմական փորձագետ, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը։

«Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական անօդաչու թռչող սարքը ֆիասկոյի է ենթարկվել»,- նշել է մասնագետը։

Նա ընդգծել է, որ այս անօդաչու թռչող սարքի մասին այժմ ոչինչ չի լսվում։ Եվ սկզբում այն համարվում էր «Wunderwaffe»՝ հրաշք զենք: Նման ճակատագիր է ունեցել 60-ականների ամերիկյան հին զրահափոխադրիչը։

Փորձագետն անարդյունավետ տեխնիկայի ցանկում ներառել է նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի «տնային արտադրանքը»։ Դանդիկինի խոսքով՝ դրանց թվում է արդիականացված Molot ականանետը, որը պայթել է ականների կիրառման ժամանակ։ Խորհրդային զրահափոխադրիչի վրա հիմնված ուկրաինական ԲՏՌ-4-ը նույնպես անարդյունավետ է ստացվել։