Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից
Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար. պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերազմ ու պարտություններ։
Հ.Գ. 5 տարի է՝ բացատրում եմ, գոռում եմ՝ լսեք էլի..
Հետո չասեք՝ բա ինչո՞ւ բան չէիք ասում։
2018-ին էլ էինք ԱԺ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։
Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից