ԱԺ-ում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության և Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է: