ԱՄՆ դեսպանատունն արգելել է իր քաղաքացիներին այցելել Վարդենիս, Գորիս, Կապան և Երասխ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով արգելում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այցելել Վարդենիս, Գորիս, Կապան և Երասխ։

ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չայցելել այս քաղաքներ՝ հայ-ադրբեջանական սահմանին բարձր վտանգի պատճառով։