Եվրոպական պատժամիջոցները չեն կարողացել ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը․ Բորել

Եվրոպական պատժամիջոցները չեն կարողացել ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, և այժմ ԵՄ-ը «չի տեսնում լույս ուկրաինական թունելի վերջում»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ «Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ», որոնք, նրա կարծիքով, «էապես թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ կա»։ «Պատերազմը շարունակվում է, և մարտերը միայն սրվում են, և մենք լույս չենք տեսնում ուկրաինական թունելի վերջում»,- նշել է Բորելը։