Արաբական երկրները գաղտնի հանդիպում են ունեցել Գազայի հատվածի վերաբերյալ. հաղորդում են ԶԼՄ-ները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի ազգային անվտանգության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) ներկայացուցիչները հանդիպում են ունեցել՝ քննարկելու համար Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման և անկլավի իշխանական կառույցներում բարեփոխված ՊԱՎ-ի ներգրավման պլանները։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պորտալի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ 10 օր առաջ։ Մասնակիցները հանդիպել են, որպեսզի համաձայնեցնեն Գազայում պատերազմի հաջորդ օրվա պլանները և քննարկեն նորացված Պաղեստինի վարչության ներգրավումն անկլավի կառավարմանը։

Նշվել է, որ հանդիպումը վերջին ամիսներին Սաուդյան Արաբիայի և Պաղեստինի վարչության միջև ջանքերի համակարգման ևս մեկ նշան է։