Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է

Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է։ Եթե չկա ռևանշն, ապա ազգն ընդունում է իր պարտությունն ու լքում է պատմության թատերաբեմը։ Իսկ ռևանշն աշխատանք է, առաջին հերթին’ մտքի։

Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) և պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։

Մյուս կողմից դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե բարոյական առումով, թե’ տնտեսական։ Համաշխարհային առևտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։

Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է, ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձ դեպի նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին անիմաստ է։

Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե ներկաներից, թե’ նախորդներից։ Խոսքը անձանց մասին չէ, այլ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձևակերպվի։

Իրական քաղաքական գործունեությունը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպելն ու ընտրական շտաբներ բացելը չէ, դրանք գործիքներ են, այլ քաղաքական պլատֆորմի ստեղծելն է։

Մի խոսքով, շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում։

Նաև, միասնական ընդդիմությունը կեղծ կատեգորիա է։ Միասնական ընդդիմությունը նշանակում է լղոզված և անկենսունակ խառնամբոխ, իսկ հաղթում է հստակ դիրքորոշմամբ կազմակերպված փոքրամասնությունը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից