Միակ լավ բանը Հայ ազգի համար կլինի ձեր նմաններին պատասխանատվության ենթարկելը

Թե բա մի լավ բան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, հասկանում եմ մոտիվացիան, բայց այս գրառումով ընդամենը քո ու շեֆիդ դու կարգեցիր պետական հանցագործ։

Խոսում ես «բիզնեսի» ազատագրումից, ներկայացնում ես իրավիճակ, որն անգամ պատկերացնելն է զարհուրելի։ Որ ֆանտաստ գրող լինեիր, երևի ավելի հաջողակ ու հարգված կլինեիր…

Դու լինելով ԲԴԽ նախագահ կամ շեֆդ, որ պետական բոլոր լծակներն իր ձեռքում են, ինչո՞ւ մինչ օրս ձեռնամուխ չես եղել այդ բիզնեսների փայ մտնողների բացահայտմանը և օրենքի հետ առերեսելու գործընթացին։

Դու շարքային դատարկախոս ես, քո խոսքերը հիմնված չեն փաստերի վրա, քո ու կապիտուլյանտ ոհմակը գործել և գործում եք ոչ պետական շահով։ Ձեր գործը սեփական փիրան է ու սեփական գրպանները լցնելը, դուք չգիտեք ինչ է պետությունը։

Դու լավ կանես խոսես շեֆիդ կողմից տապալված Արցախի ճանաչման գործընթացից, խոսի թե ի՞նչպես և ինչ շարժառիթով նա հրաժարվեց Արցախից առ հասարակ։

Խոսի 44-օրյա դավադիր և ցեղասպան պատերազմի մանրամասներից, խոսի թե ինչու թշնամին դառավ ՝ «կիրթ ու կառուցողական», իսկ Արցախ ազատագրած հերոսները ՝ «դավաճան կամ թալանչի»։

Խոսի քաղբանտարկյալներից, որոնք ուղղակի պահվում են բանտում շեֆիդ հրամանով կեղծ ու շինծու մեղադրանքներով։

Հիմա չես խոսի, բայց հավատա օրը գալու է խոսելու ես երկար և մանրամասնելու ես բոլոր նրբությունները…

Միակ լավ բանը Հայ ազգի համար կլինի ձեր նմաններին պատասխանատվության ենթարկելը, իսկ այդ օրը գալու է։

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից