Բորելն ակնկալում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների ստեղծման միջոցով

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ասել է, որ ակնկալում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների ստեղծման միջոցով։ Նրա խոսքերը մեջբերում է իսրայելական Times of Israel թերթը։

«Այսուհետ ես չեմ խոսի խաղաղ գործընթացի մասին, բայց ցանկանում եմ  խնդրի կարգավորում երկու պետությունների ստեղծման հիման վրա»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ մարդասիրական իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, «ավելի վատ չի կարող լինել»։