Կարեն Անդրեասյանը երիցս ապացուցեց, որ իշխանությունը վարպետորեն տիրապետում է ժանտախտի ժամանակ թիթեռ նկարելու նուրբ արվեստին

Այսօր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է հավաքական Պողոսին լավ լուր հայտնել:

Ըստ Բարձրագուն Դատական Խորհրդի նախագահի Հայաստանում բիզնոսն ազատականացված է և բացի բյուջե վճարումներից ոչ մի սև դրամարկղ չեն մուծվում:

Սկսենք այն արձանագրումից, որ այս հարցը ոչ մի կրպ չի վերաբերվում ԲԴԽ նախագահի գործառույթին: Պողոսին հասկանալի լեզվով ասած, սա Կարեն Անդրեասյանի թեման չի:

Ինչևէ

Պարոն Անդրեասյանը այս գրառմամբ փորձում է ստեղծել պատրանք, որ Հայաստանում ԳՈՆԵ մի լավ բան կա: Կարեն Անդրեասյանը հասկանում է, որ ամեն ինչ շատ վատ է և կարիք կա ԳՈՆԵ մի լավ բանի վրա մատով ցույց տալ: Իրականում այդ լավ բանն էլ չկա, բայց դա կարևոր չի, քանի որ Կարեն Անդրեասյանը համոզված է, որ հավաքական Պողոսը մեկա ոչինչ չի հասկանա և ուղղակի իր խոսքերը կընդունի որպես իրողություն, հարմար տեղավորվելով այդ պատրանքի շղարշի տակ:

Եվ սա այն բոլոր մարտահրավերների ֆոնին, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը Կարեն Անդրեասյանի ֆյուրերի պատճառով.

– 5000+ զոհ 44-օրյա պատերազմի ընթացքում

– անդադար զոհեր Անդրեասյանի ֆյուրերի կիրթ և կառուցողական ավագ եղբայր Ալիևի ծավալապաշտական նկրտումների արդյունքում

– թշնամուն առանց մեկ կրակոցի հանձնված ՀՀ սուվերեն տարածքներ

– թշնամուն հանձնված Արցախ

– գնաճ

– սոցիալական ծայրահեղ անհավասարություն, որի արդյունքում հանրության շրջանում առաջացած անարդարության մթնոլորտ

– ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններ

– նոր Սահմանադրությամբ Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության, Անկախության հռչակագրի դրույթները մեռացության մատնելու հեռանկար

և այլն, և այլն

Հաջորդիվ նշեմ, որ Կարեն Անդրեասյանի նշած սև դրամարկղն ուղղակի դարձել է սպիտակ այն իմաստով, որ հիմա բոլոր վճարումները կատարվում են զանազան հիմնադրամների օգտին, ՔՊ նախընտրական հիմնադրամներին և այլն: Կարծում եմ, իխանափոխությունից հետո կբացահայտվեն նաև բազմաթիվ նվիրատվություններ, որոնք արվել են գործարարների կողմից իշխանավորների օգտին:

Մի խոսքով, սա հերթական անբարոյական և պոպուլիստական PR հնարքն է, որն իշխանությունն օգտագործում է հանրությանը մոլորեցնելու համար:

Կարեն Անդրեասյանը երիցս ապացուցեց, որ ՀՀ օրվա իշխանությունը վարպետորեն տիրապետում է ժանտախտի ժամանակ թիթեռ նկարելու նուրբ արվեստին:

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից