Շիրակի մարզում բուք է. տեսանելիությունը՝ 50-80 մետր (տեսանյութ)

Մարզի Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի ոլորաններ) տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ բուք է, տեղում է ձյուն։ Որոշ հատվածներում տեսանելիությունը 50-80 մետր է։

Շիրակի մարզի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, սակայն այն հատվածներում որտեղ բուք է՝ դժվարանցանելի։

Ճանապարհների որոշ հատվածներում էլ երթևեկամասի վրա առկա են նաև մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ձյան մաքրման և մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։