Որ համալսարանում շանտաժի փոխարեն մի բան սովորեիր, կհասկանայիր, որ մեր մասին մեկ առարկա կա՝ «Հայոց Պատմություն»

Կրկնակապիտուլյանտը, չորրորդ դասարանի կրթությամբ գեղջկական թամադայի դեմքի լրջությամբ, փիլիսոփայում է, թե ճիշտը Հայաստանի պատմություն առարկան է, ոչ թե Հայ ժողովրդի պատմությունը… ասում է Հայ ժողովրդի պատմությունը դա պետականության բացակայության պատմություն է, դրա համար պետք է Հայաստանի պատմություն սերտենք, որ 500 տարի հետո էլ լինենք, իհարկե, հասկանալի է, հերթական ուրացումն է, բայց անգրագետ…

-Տղա ջան, այ որ համալսարանում շանտաժի փոխարեն մի բան սովորեիր, և կավարտեիր, և կհասկանայիր, որ իրականում մեր մասին խոսացող կա մեկ առարկա «Հայոց Պատմություն», որը իր մեջ ներառում և’ քո ասած Հայ ժողովրդի պատմությունը, և’ Հայաստանի պատմությունը, ավելին, կիմանայիր մեր ծագումնաբանության, մեր կադաստրի թղթի, հայկական լեռնաշխարհում և նրանից դուրս գոյություն ունեցած մեր պետականությունների մասին, կհասկանաիր, որ Արցախը բուն Հայաստան է, պապիդ արարքն էլ նողկալի է… հա, նաև կիմանայիր քո նախորդ երիտթուրքերի եղեռնագործության ու վախճանի մասին։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից