Սոմալիում գրոհայինները ՄԱԿ-ի ուղղաթիռի անձնակազմին պատանդ են վերցրել
Արմատական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները Սոմալիում հարձակվել են ՄԱԿ-ի ուղղաթիռի վրա, որը արտակարգ վայրէջք է կատարել Սոմալիում, սպանել է մեկ մարդու և 6 պատանդ վերցրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Garowe-ին։
«Աշ-Շաբաբ»ը հրկիզել է ուղղաթիռը և պատանդ վերցրել անձնակազմին այն բանից հետո, երբ ուղղաթիռը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 8-9 մարդ, այդ թվում՝ սոմալիացիներ և օտարերկրացիներ, որոնց քաղաքացիությունը չի նշվում։
ՄԱԿ-ն այս առնչությամբ դեռևս չի մեկնաբանություն չի արել։