Մենք տեսնում ենք վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ Երևանը ներքաշելու արտաքին ուժերի փորձերը․ Մարիա Զախարովա

2023 թվականը հեշտ չէր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար, հեշտ չէր Հայաստանի և մեր բարեկամ ժողովրդի համար։ Այդ մասին դեկտեմբերի 27-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ Երևանը ներքաշելու արտաքին ուժերի փորձեր։ Տեսնում ենք, որ Արևմուտքը բացարձակ անտարբեր է հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։

Հաշվի առնելով մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար տարբեր պատճառներով՝ նախ այն մեր ընդհանուր պատմությունն է, թե՛ ժողովուրդների, թե՛ մշակույթների փոխներթափանցվածությունը։ Սա նաև տարածաշրջանային կայունությունն է։ Սրանք, ի դեպ, ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին»,-նշեց նա։

Զախարովայի խոսքով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցը՝ այստեղ։