Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար

Ես որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չեմ արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում եմ, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա:

Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չի:

Ես բազմիցս նախարարության դիրքորոշումը հայտնել եմ, մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է:

Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք, մնացյալ ամենը, իհարկե լսվում է, հաշվի առնվում, բայց բոլորովին պարտադիր չի, որ դա ազդի պետական քաղաքականության վրա:

Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, գրավոր նամակը ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ, իհարկե»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: