«Վերելք»․ Շահան Նաթալի ՀԱՅԸ (տեսանյութ)

Դաժան պարտությունից հետո իշխանությունների խնդիրը պիտի լիներ ժողովրդի հետ օրնիբուն աշխատելը՝ նրան վհատության վիճակից հանելու, մեջքը շտկելու, կորցրածը հետ բերելու կամք առաջացնելու ուղղությամբ։ Բայց հասկանալի պատճառներով դա չի արվում։

Ընդդիմությունը պիտի իր հնարավորության սահմաններում դա աներ։ Ինչը ևս չի արվում։ Եվ խնդրի լուծումն ընկնում է առանձին անհատների ու նախաձեռնությունների ուսերին։ Այդ ուսերից մեկը «Վերելք» հաղորդաշարն է, և հաղորդաշարը ջանում է բացը լրացնել հնարավորության սահմաններում։
Այդ ձգտումով «Վերելքի» այս թողարկման ընթացքում ներկայացվում է Շահան Նաթալիի՝ 1928-ին լույս տեսած «Թուրքերը և մենք» աշխատությունը, որում հեղինակը քննում է անցած դարասկզբի մեր պարտության ու կորուստների պատճառները, նշում մեր իսկ սխալներն ու բացթողումները։  Սխալներ ու բացթողումներ, որոնք հաշվի առնելու դեպքում մենք այսօր այլ իրավիճակում կլինեինք։

Մանրամասները՝ տեսանյութում