Անահիտ Ավանեսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին. Անուշ Պողոսյանը փաստեր է հրապարակել

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտան Անուշ Պողոսյանը սուտ է որակել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի հայտարարությունները․

«2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է Վարչապետին:

Սպասելի էր, որ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ Նախարարությունը բաշխում էր գումարներ ըստ էության հայացողական որոշմամաբ, հիմա այդ պրակտիկան ընդհանհապես դուրս է՞ եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան` «Այո պարոն վարչապետ….»:

Հիմա պարզաբանեմ ինչ է «օֆերտայի» սկբունքը: Պետան պատվերով ծառայություննեի համար գործում է երկու տեսակի պայմանագիր՝ մեկը սահմանափակ բյուջեի սկզբունքով, որտեղ ներառված յուրաքանչյուր ծրագրի համար գումարի սահմանաչափ է ֆիքսված և հրապարակային օֆերտայի պայմանագիր, որով ամրագրված ծրագրերի մասով բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարներ չեն ֆիքսվում, այլ ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Ներկայում ընդամենը 5 միջոցառումների մասով է գործում հրապարակային օֆերտայի պայմանագիր: Մնացած շուրջ 17 միջոցառումները, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ախտորոշված ուռուցքային հիվանդություներով հիվանդների բուժօգնությունը, շտապ օգնության ծառայությունը, վարակիչ հիվանդություների բուժումը և այլ:

Երեւի նախարարը չի հիշում, որ իր հրամանավ 2023թվականին այդ 17 միջոցառումների մեջ ,շուրջ 8 անագամ գումարների սահմանաչափերը վերաբաշխել է, իսկ հանրության առաջ հավաստում է, որ ամբողջովին «օֆերտայի սկզբունքով է» իրականացվում պետական պատվերը, այսինքն ո՝չ սահմանաչափ կա, ո՝չ վերաբաշխում:

Զավեշտ…

Ու դեռ ավելին, ասում է, որ «գումարը գնում է բուժառուի հետևից», իսկ իրականության մեջ, բուժառուն է գնում գումարի հետևից:

Ես փաստում եմ.

ա) գումարի սահմանաչափով նախարարի հրամանները կան և դեռ ավելին, նախատեսվում է, որ լինելու են նաև առողջության համապարակ ապահովագրության ժամանակ:

բ) Բազմաթիվ են բժշկական կենտրոնները, որոնք չունեն պետպատվեր, որոնց մերժել են պետական պատվերը և որ պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը որոշում է կայացնում «մերժել» հայտը՝ «նպատակահարմար չլինելու» հիմքով: ՀՀ վարչապետ` ձեզ խաբել են: Նույնիսկ այդ 5 միջոջառումները, որոնք «օֆերտայի սկզբունքով» են գործում, 2023թվականի ձեռք բերում չեն: Այս ծրագիրը գործել է 2020 թվականից և այն «վերագրել» ընթացիկ տարվան, առնվազն արդար չէ:

Հ.Գ. ՍՏԻ ՈՏԸ ԿԱՐՃ Է….»,- գրում է իրավապաշտպանը։