Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան

Մոսկվայից Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ շասսի սենսորի խափանման պատճառով, նշել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Զրուցակցի խոսքով՝ թռիչքի ժամանակ խափանվել է կառավարման սենսորը։