Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը
Վաղը՝ մայիսի 3-ին (ուրբաթ), ժամը 17։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող․ 20) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ։
Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։
Դատական նիստը դռնբաց է։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։