Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ չկան, թուրք գործընկերների հետ աշխատանքներ են տարվում

Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Աշխատանքներ են տարվում, մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն ստույգ ժամկետներ դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցերի համաձայնեցման խնդիր է», – նշել է Պեսկովը: