Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները

Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։

#չՀայաստանը

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից