Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմը՝ կարևորելով մասնավորապես, Գազայի հատված մարդասիրական օգնության ավելացումը։ Այս մասին գրում է azatutyun.am-ը:

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև շեշտել են հնարավորինս շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի կարևորությունը։