Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում. Ալեն Սիմոնյան

Կյանքից հեռացել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խորին ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ նշելով.

«Մեծ էր պարոն Արարքցյանի նվիրումը համազգային նպատակների իրականացման վեհ գործում: Հանգչե՛ք խաղաղությամբ, պարոն Արարքցյան»:

Ի հիշատակ Բաբկեն Արարքցյանի՝ դեկտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ից Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան»,- նշված է հաղորդագրության մեջ: