Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու

Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Էստոնիան պարտք է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես կսկսեմ այդ գործընթացը Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա։