ՔՊ պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին. գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ArmLur.am» կայքին (https://armlur.am/1366403/ ) տված հարցազրույցում ասել է․ «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման․․․»:
Սա ակնհայտ վիրավորանք է, թիրախավորում, ատելության խոսք, որը միանշանակ դատապարտելի է:
Այս առիթով գրություններ եմ ուղարկել ինչպես ՀՀ օմբուդսմենին, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին: Նրանց ուշադրությունն եմ հրավիրել անընդունելի այս փաստի վրա եւ խնդրել՝ նպաստել ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որը խախտվում է իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից», – գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: