Հայերը մեծապես օգտվում են վիզաների դյուրացման մասին համաձայնագրից, ավելացել է մուլտիվիզաների տրամադրումը. ԵՄ դեսպան

Հայերը մեծապես օգտվում են Մուտքի արտոնագրերի  դյուրացման մասին համաձայնագրից,  ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ ԵՄ երկրների դեսպանություններում վիզայի համար օր ամրագրելու դժվարություններ ունեն, երբ կարող է սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը:

«Այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք մարտահրավերներին և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Երկու շաբաթ առաջ մենք վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեում շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում արձանագրվեց ձեռք բերված առաջընթացը և հանգամանորեն քննարկվեցին բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է վիզայի տրամադրման համար դիմումների քանակի ավելացմանը, ապա հանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին բարելավել իրենց գործառնական կարողությունները՝ լուծելու վիզայի դիմումների քանակի ավելացման հարցը՝ տրամադրելով ընդունելության համար ավելի շատ ժամանակ:

Ուզում եմ հիշեցնել, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննարկել է նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունները։ Մենք առաջիկայում ակտիվորեն կաշխատենք՝ ուսումնասիրելու նման տարբերակները»,- նշել է ԵՄ դեսպանը: