Լեհաստանի նախագահի տիկինը Հայաստանում է

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան թվիթերյան էջից։

Նշվում է, որ օդանավակայանում նրան դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին իր տիկնոջ հետ և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։