Հայաստանը տարեկան 365 մլն խմ գազ է ներկրում Իրանից, նախատեսվում է ավելացնել. Գնել Սանոսյան

Մենք հիմա տարեկան 365 մլն խմ գազ ենք ներկրում Իրանից և 1-3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջերս երկարաձգել են այդ պայմանագիրը մինչեւ 2030 թվականը:

«Այդ պայմանագրով հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը Հայաստան: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այդպես էլ կլինի: Այսօր եղած գազատար խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,-ասաց նախարարը: