Այցելեցի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

Այցելեցի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ` տեսակցելու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, հասարական գործիչ Նարեկ Մալյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի:

Տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

 Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից