Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը շարժվում է դեպի ԵՊՀ․ ՈՒՂԻՂ

Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Հանրապետության հրապարակից երթով գնում են դեպի ԵՊՀ։ Նա կոչ արեց թե մարզերում, թե Երևանում սեփական նախաձեռնությամբ կամ խմբերով ճնշում գործադրել՝ անհնազանդության խաղաղ գործողություններ կատարել։

«Որպեսզի այն պահանջը, որ դուք ձևակերպել եք, որը իմ շրթունքներից էլ հնչեց, ի կատար ածենք»,-ասաց նա։

Սրբազանը նաև նշեց, որ այսօր երեկոյան ժամը 18։30 հավաքվում են Հանրապետության հրապարակում։