Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը ժամանակավորապես կփոխվի

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ50+980-կմ51+020 և կմ55+800-կմ55+840 հատվածներում նոյեմբերի 28-ին՝ ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Մ-1-ի կմ55+800-կմ55+840 հատվածը նշված ժամանակահատվածում կփակվի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։